News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամանորյա տոների մոտենալուն զուգահեռ՝ Երեւանում պիրոտեխնիկայի արտադրանքի վաճառքի եւ համապատասխանաբար՝ կիրառման ծավալները աճում են երկրաչափական պրոգրեսիայով։

Քանի որ պիրոտեխնիկայի արտադրանքը՝ շրխկաններ, ճայթռուկներ, հրթիռներ, հրավառություններ ազատ  վաճառքում են, վերահսկողությունը, թե այն ով եւ ինչպես է կիրառում, կարելի է ասել, ընդհանրապես չի իրականացվում։ Իհարկե, ոստիկանությունը պարբերաբար հանդես է գալիս զգոն լինելու, անվտանգության կանոններին հետեւելու, երեխաներին հրավառության արտադրանքով խաղալ թույլ չտալու կոչով, բայց այս կոչը, որպես կանոն, լսելի չի լինում։

Իրականում հրավառություններն օգտագործվում ամբողջ տարվա ընթացքում։ Եվ այս դեպքում գիշերային ժամերին հրավառություն չարձակելու պահանջը քչերին է կասեցնում։ Դե, իսկապես, ծննդյան տարեդարձն ինչպե՞ս չնշես օրվա մեկնարկին՝ 12:01–ին։ Քնած հարեւաննե՞րը։ Փոքր երեխանե՞րը։ Տարեց մարդի՞կ։ Սարսափելի ոչինչ չկա, թող դիմանան։ Եվ ոստիկանությունը, որը պետք է հետեւի պահանջների կատարմանը, այդպիսի խախտումներին մատների արանքից է նայում, առավել եւս, որ մեղավորներին տեղում բռնելը չափազանց դժվար է։

Սակայն այսպիսի, թվում է՝ անմեղ զվարճությունները կարող են դառնալ տարեց մարդկանց ինքնազգացողության վատթարացման պատճառ, վախեցնել փոքր երեխաներին։ Մի անգամ իմ տարեց պապիկը, ում անպատկառ կերպով արթնացրել էին հարեւանի տարեդարձը նշող «հրետանային համազարկով», պատկերացրեց, թե պատերազմ է սկսվել։

Այն, թե ինչ երեւակայությամբ են երեխաները մոտենում ճայթռուկների պայթեցմանը, պարզապես զարմանք է առաջացնում: Չեմ ցանկանում թվարկել միջոցները, որ հոդվածը «ուսումնական ձեռնարկի» չնմանվի, բայց ակնհայտ է, որ փողոցում առանց հսկողության ճայթռուկով հայտնված երեխան, երբեմն շրջապատի համար վտանգ է ներկայացնում:

Հավանաբար, բոլորն են տեսել հաճելի տղաների, որոնք ցանկանում են շուկայից վերադարձող կնոջ ոտքերի տակ ճայթռուկ նետել: Եվ որքան գեր է կինը եւ ծանր են նրա պայուսակները, իսկ վախը՝ մեծ, այնքան երեխաների ուրախությունն ավելի շատ է:

Ընդ որում, ճայթռուկ էլ կա, ճայթռուկ էլ: Մի մասն իրենց ձայնով կարող են ականի պայթյունի հետ մրցակցել: Շենքի բնակիչների ողջ օրվա գլխացավն ապահովված է:

Հասկանալի է, որ երեխան միշտ չէ, որ կարող է տեսնել այն սահմանը, որից այն կողմ սկսվում է մյուսների համար անհարմարությունը: Եվ հարկավոր է, որ ծնողները նրանց բացատրեն՝ ինչ է կարելի, իսկ ինչ՝ ոչ: Իսկ եթե ծնողներն ի վիճակի չեն իրենց երեխայի վարքը վերահսկել, իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել երեխաներով, այդ թվում՝ մեծահասակ, իսկ առաջին հերթին արգելել առանձնապես մեծ աղմուկ առաջացնող ճայթռուկների վաճառքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ