Ճապոնիայի ոստիկանությունը քննում է պայթյունի պատճառները, որը երկուշաբթի որոտացել է Սապորո ռեստորանում. միջադեպի հետեւանքով վիրավորվել է 42 մարդ, փոխանցում է AFP-ն:
Դրանից բացի, զգալի վնաս է հասցվել հարակից շենքերին:
Մասնավորապես՝ պայթյունի հետեւանքով քանդվել են մի քանի շենքեր, իսկ տասնյակ մարդիկ մնացել են անօթեւան:
Ոստիկանությունը քննում է տեղի ունեցածի պատճառները: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: