News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար  Արտակ Զեյնալյանը կտրականապես համաձայն չէ քրեակատարողական հիմնարկներում հսկայական  թվով բանտարկյալների առկայության մասին պնդումներին:

Դեկտեմբերի 17- մամուլի  ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ 4 հազար բանտարկյալ թվաքանակը ճիշտ չէ, եւ վերջին անգամ նման ցուցանիշ եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք:

«Կարծում եմ, դուք չեք մտածում, որ մենք «ձախ» բանտարկյալներ ունենք», - ասաց Զեյնալյանը:

Նա նշեց, որ կան վերահսկող մեխանիզմներ օմբուդսմեռնի տեսքով, հասարակական խմբի դիտորդներ, ԿԽՄԿ:

«Չկա նման բան, որ մեկ մահճակալի վրա երկու հոգով քնեն: Դադարեցվել է բանտարկյալների հաշվին կենցաղային հարցերը լուծելու պրակտիկան», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ