News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար  Արտակ Զեյնալյանը Գյումրիում տեղի ունեցած հավաքարար Ջուլիետա Ղուկասյանի դաժան սպանության մասին գործի մանրամասներին չի տիրապետում

Հիշեցնենք, որ կնոջ սպանության մեջ կասկածվում է ռուսական բազայի զինծառայողը:

Դեկտեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողը փորձեց պարզել, արդյոք Զեյնալյանին հայնտի է կասկածյալի գտնվելու վայրը.

«Ինձ ոչինչ հայտնի չէ: Դուք ավելի շատ տեղեկատվություն ունեք, քան արդարադատության նախարարն ի պաշտոնե կարող է ունենալ: Հարցի հասցեատերը դատախազությունն է, այլ ոչ թե ես», - ասաց Զեյնալյանը:

Պատասխանից հիասթափված լրագրողը փորձեց պազրել նախարարի պաշտոնակատարի կարծիքը դատախազության լռության վերաբերյալ: Ի պատասխան Զեյանլյանը նորից ասաց, որ իրավասու չէ պատասխանել եւ հարցի հասցեատերը դատախազությունն է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում դաժան ծեծի էր ենթարկվել քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը վաղ լուսաբացին գնացել է աշխատանքի, նրան ինչ-որ մեկը հետապնդել է ու դաժանաբար ծեծել։ Տուժած կինը, ով 57 տարեկան է, տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով» ախտորոշմամբ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել եւ ժամը ժ.11.30-ի սահմաններում հիվանդանոցում գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ 

Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատունը կտրականապես հերքել էր ռուս զինծառայողի հնարավոր առնչությունը սպանությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ