News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան Ձերժինսկում արտադրական շենքի փլուզումից հետո հինգ մարդ են դուրս հանել ավերակների տակից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով քաղաքային այդ շրջանի ղեկավարությանը։

«Վերջին տվյալներով՝ ավերակների տակից հինգ մարդ են դուրս բերել, շատ ծանր վիճակում...Աշխատանքները շարունակվում են»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Վարչակազմի մամուլի ծառայության տեղեկություններով՝  շենքում շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Առողջապահության նախարարության տարածքային վարչության մամուլի ծառայությունում հայտնել են, որ տեղում մասնագետներ են աշխատում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք մարդ է տուժել արտադրական շենքի տանիքի փլուզման հետեւանքով, ավերակների տակ կարող են եւս 4 մարդ լինել։ Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել «Տեխնոգրուպ» ՍՊԸ–ին պատկանող մեկհարկանի շենքում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ