News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընտրությունների ամենամեծ խնդիրը հին Ընտրական օրենսգրքով գնալն էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը։

«Եթե մենք ընտրությունների գնայինք նոր ընտրական օրենսգրքով, կարծում եմ՝ շատ խնդիրներից կխուսափեինք։ Ճիշտն ասած մեզ համար շատ անհասկանալի էր նախընտրական լեզվակռիվը ՔՊ–ի եւ ՀՀԿ–ի միջեւ եւ հիմա առավել եւս անհասականլի է հետընտրական այս վիճակը «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ , մենք մի շատ վատ տենդենց ենք նկատում, որ քաղաքական դաշտը վերածվում է ֆարսի, ինչպես որ նախկինում էր։ Փոխանակ նորից մենք տեսնենք գաղափարական պայքար, քաղաքական կամք, որը վերջապես երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծվեն, մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնում։ Նույնիսկ այդ երկու կուսակցության անդամները մեկը մյուսի հասցեիյ սպառնալիքներ են հնչեցնում, խոսվում է ինչ–որ հանցագործությունների, ապօրինություններ մասին եւ դա առավել եւս զարմանալի է, եթե գիտեն դրա մասին, ապա ինչու հաղորդում չեն տալիս, այլ սպառնում են բացահայտել»,–ասաց Լուսինե Հարոյանը՝ նշելով, որ երկու ամսից հետո կարող են արդեն գնահատականներ հնչեցնել նոր խորհրդարանի մասին։

Լուսինե Հարոյանը նշեց, որ իրենք բազմիցս հայատարարել են, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չեն կարող իրական ընդդիմադիր լինել. «Մենք տեսել ենք, թե ինչպես ԲՀԿ–ն շատ անգամ կոալիցիոն մաս է կազմել, իսկ ԼՀԿ–ն նորից նշել ենք էդ երրորդ ուղղին եւ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու, եւ տեսանք, թե ինչպես է ԲՀԿ–ն սպառնում բացահայտել ԼՀԿ հովանավորներին։ Բոլորին հասկանալի է, որ այդ կուսակցությունը ունի լուրջ հովանավոր, քանի որ միայն նախընտրական քարոզչության ընթացքում ծախսել է 70 միլիոն դրամից ավելի»։

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Փայտյանն էլ ասաց, որ ընտրություներից առաջ մի շարք քայլեր  չկատարելու պատճառով իրական քաղաքական պլատֆորմ չապահովվեց։ 

«Համարում էինք, որ ընտրություններից առաջ պետք է կատարվեին մի շարք քայլեր, որոնք որ պետք է ապահովեին ընտրությունների իրական քաղաքական պլատֆորմը, որոնք պետք է բացառեին հետընտրական ընթացքում այս լեզվակռիվը, բայց դրանք չկատարվեցին, ընտրական օրենսգրքի փոփոխություն չկատարվեց, ռեյտինգային համակարգը չվերացվեց, նախընտրական շրջանում գաղափարական պայքարի փոխարեն տեղի ունեցավ հասարակության բաժանում սեւերի եւ սպիտակների եւ արդյունքում ընտրությունները տվեցին այն արդյունքն ինչ այսօր ունենք։ Մենք ընդունում ենք, որ ընտրություններն արտահայտում են ժողովրդի իրական կարծիքը, բայց, այնուամենայնիվ, սա հետեւանքն էր այն չկատարված խոստումների, որոնք պետք է կատարվեին բացառելու ահամար այն, ինչ հիմա կատարվում է»,– ասաց Հայկ Փայտյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ