News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին քաղբանտարկյալներ չի համարում։

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրեց, որ խմբի մի քանի անդամներ մեղադրվում են սպանության մեջ եւ այդ հանգամանքը իր արտացոլումն է գտել համաներման մասին օրենքում, որում բացառություններ են կատարվել սպանության մեջ մեղադրվողների համար. «Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավոր է եւ պետք է ապահովի այդ իրավունքի իրականացումը։ Սա նշանակում է նաեւ արդար քննություն եւ պատիժ»,–նշեց Զեյնալյանը։

Պատասխանելով խմբի նկատմամբ արդարության հարցին, նա շեշտեց՝ պատասխանը կտա դատարանը, իսկ մարդիկ իրավունք ունեն այս թվում դիմել ՄԻԵԴ. «Մենք ողջունում ենք ՄԻԵԴ–ում հարցերի լուծումը»,–հավելել է Զեյնալյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ