News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 16-ին, հիվանդանոցում մահացել է Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող՝ 43-ամյա Գուրգեն Թումանյանը, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 2-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում. ժամը 12:10-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել էին Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի եւ Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Վիրավորներից 2-ը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներ են, իսկ 3-ի վիճակն էլ բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր: Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են. Opel Astra մակնիշի 35 ՕG 869 համարանիշի ավտոմեքենան վարել է 38-ամյա Արամ Խ.-ն, իսկ Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի ավտոմեքենան վարել է 24-ամյա Գրիշա Հ.-ն: Վթարի հետեւանքով Սիսիանի տարածքի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 վարորդները եւ Արամ Խ.-ի ուղեւորներ  61-ամյա Նազիկ Ս.-ն, 86-ամյա Արեւհատ Զ.-ն, Գրիշա Հ.-ի ուղեւոր  43-ամյա Գուրգեն Թումանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ