News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բարսելոնի բանուկ հրապարակում նորաձեւ ապրանքանիշերի արտադրանքում կենդանիների կաշվի եւ մորթու օգտագործաման դեմ ի նշան բողոքի տասնյակ իսպանացիներ մերկացել են, գրում է The Independent-ը:

Կիրակի՝ դեկտեմբերի 16-ին, Կատալունյա հրապարակում  ֆլեշմոբի ժամանակ, ակտիվիստներն ամբողջությամբ մերկացել են եւ իրենց մարմինները արհեստական արյամբ են պատել: Լուսանկարներում երեւում է, որ մարդիկ անշարժ պառկած են ասֆալտին՝ մեռած կենդանիներ ներկայանալով:

Մասնակից աղջիկներից մեկը նստած է կենդանու մորթու վրա՝ «Որքա՞ն կյանք է պահանջվում մեկ վերարկուի համար» պաստառով:

Բողոքի ակցիան կազմակերպվել է Anima Naturalis միջազգային հասարակական կազմակերպության կողմից, որը զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ Լատինական Ամերիկայում եւ Իսպանիայում:

PETA կազմակերպության (People for the Ethical Treatment of Animals — «Մարդիկ կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի կողմնակից են») տվայլներով՝ ամբողջ աշխարհում վաճառվող մորթու ավելի քան 85 տոկոսը ստացվում է այն ֆերմաներից, որտեղից աղվեսներին, ջրաքիսներին եւ այլ կենդանիներին սպանելուց կամ մորթին հանելուց առաջ ցմահ բանտարկում են վանդակներում:

 «Հագուստի կամ աքսեսուարների համար տանջահար կենդանիների մորթիները օգտագործելը բոլորովին նորաձեւ չէ», — ասել է  PETA-ի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ