News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում ինչպես եւ նախկինում շարունակում են խախտել մարդու իրավունքները: Դեկտեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, եթե իշխանությունները հայտարարել են իրավական մթնոլորտի փոփոխության մասին, ապա հարկավոր է հետեւել իրավունքի նորմերին, այլ ոչ թե առաջնորդվել իրավիճակային կամ զգացմունքային մոտեցումներով:

Ներկայիս իշխանությունները կրկնում են նախկինների սխալները: Հարկավոր է իրավական պետության կայացման ուղիներ գտնել: Հետաքրքիր է, որ քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերից ոչ մեկը իրավական պետության կայացման հարցին չանդրադարձավ», - ասաց Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ շատ աղմկահարույց կալանավորումներ իրականացվում են մարդու իրավունքների խախտմամբ եւ կա վտանգ, որ պետությունը նորից ստիպված կլինի ՄԻԵԴ-ի որոշումներով փոխհատուցումներ վճարել, եթե նրանք, ում դեմ հարուցվել են գործերը, դիմեն ՄԻԵԴ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ