Հնդկաստանի ԶՈՒ եւ ոստիկանության զինված ջոկատները փակել են Հնդկաստանի վերահսկողության ներքո գտնվող Քաշմիրի մեծ մասը՝ խոչընդոտելու համար վիճելի շրջանում դիմադրության ուժերի հակակառավարական երթին, փոխանցում է Associated Press–ը։
Կառավարական ուժերը պարեկում են նահանգի մայրաքաղաք Շրինահարի փողոցներում եւ շրջափակել են քաղաքում տեղակայված հնդկական բանակի կայազոր տանող ճանապարհները։
Երթը կազմակերպել է քաշմիրյան դիմադրությունն այն բանից հետո, երբ հնդկական կողմի հակապարտիզանական գործողության հետեւանքով սպանվել էին 7 խաղաղ քաղաքացիներ եւ 3 ապստամբներ։
Հնդկական բանակը քաղաքացիներին կոչ է արել խուսափել երթին մասնակցելուց։