News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարայի գլխավոր դատախազությունը երկուշաբթի 64 զինծառայողների ձերբակալման օրդեր է տվել, որոնք, ենթադրաբար, ներգրավված են Թուրքիայի տարածքում արգելված «ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) գործունեությանը, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը։  

Կասկածյալների ձերբակալման գործողությունները անցկացվում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման գործի շարունակվող հետաքննության շրջանակներում։ Կասկածյալների թվում Թուրքիայի Ցամաքային զորքերի հրամանատարության 35 սերժանտական կազմի ներկայացուցիչներ եւ Ժանդարմերիայի հրամանատարության 25 սերժանտներ կան։

Նրանցից մի քանիսը մեղադրվում են FETO–ի ներքին իմամների հետ կանոնավոր կապեր պահպանելու մեջ, այսինքն՝ մարդկանց հետ, որոնք զբաղվում են հավաքագրված զինվորականների եւ բանակային կառույցներից դուրս խմբավորման բջիջների համակարգմամբ։

Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է FETO–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ