News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության եւ ACP ընկերության բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների լուծման ծանուցագրերի փոխանցումը հետաձգել երկու ամսով՝ առ 2019թ. փետրվարի 28-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյանը:

Նա, մասնավորախպես, նշել է.

«Սիրելի ալավերդցիներ, ինչպես գիտեք, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը մինչեւ 2018թ. հոկտեմբերի ավարտը աշխատակիցներին ուղարկել էր աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ, ըստ որի՝ աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում էր իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։

Կառավարության եւ ACP ընկերության բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների լուծման ծանուցագրերի փոխանցումը հետաձգել երկու ամսով՝ առ 2019թ. փետրվարի 28-ը:

Հուսով ենք՝ կառավարության եւ ACP ընկերության բանակցությունները կշարունակվեն կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ ալավերդցու, լոռեցու եւ Հայաստանի Հանրապետության:

Ալավերցիներ ջան, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, քանզի ձեր կողքին ամուր կանգնած է մի ողջ կառավարություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ