News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադայի բնակիչ Ջեքի Լեյքը սխալմամբ փոստով ուղարկել է իր կատվին, հայտնում է CTV–ն։ Չնայած դժբախտ ձեռնասունը ստիպված էր տուփի մեջ 1200 կմ անցնել, նրան տիրուհուն են վերադարձրել ողջ եւ առողջ։

Լեյքը հետագայում լրագրողներին ասել է, որ իրականում Նոր Շոտլանդիայից Մոնրեալ էր ուղարկում  խոշորաչափ ծանրոց եւ չի նկատել, թե հավաքելու ժամանակ ինչպես է իր Բալու կատուն ցատկել տուփի մեջ եւ թաքնվել։ Լեյքն անմիջապես նկատել է կատվի բացակայությունը եւ սկսել ամենուր նրան փնտրել ընկերների ու ընտանիքի հետ։ Միանգամայն հասկանալի պատճառով որոնումներն անհաջողությամբ են ավարտվել։ Սակայն մի քանի օր հետո, երբ հուսահատված տիրուհին նրան գտնելու հույսը կորցրել էր, նրան են զանգահարել փոստի ծառայությունից եւ հետաքրքրվել՝ նա չի՞ արդյոք փոստով կատու ուղարկել։ Պարզվում է բեռնատարի վարորդը, որը ծանրոցներն է առաքում, Բալուին հայտնաբերել է իր բեռնատարում։ Հանելուկ է, թե ինչպես է կենդանուն հաջողվել տուփից դուրս գալ։

Արդյունքում կենդանիների շտապ տեղափոխման կազմակերպության կամավորները կատվին տուն են վերադարձրել՝ նրա վրա նախապես միկրոչիպ տեղադրելով, որը Լեյքին կօգնի իր ձեռնասունին արագ գտնել, եթե նա ցանկանա կրկին որեւիցե ճամփորդության մեկնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ