News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայկական կողմը մինչ օրս ղարաբաղյան հարցում ձախողված քաղաքականություն է վարում: Դեկտեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, դրա ամենավառ վկայությունը միջազգային հանրության զգալի մասի այն ընկալումն է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս է:

«Ինչպես առաջ, այնպես էլ հիմա, հայկական կողմը ոչինչ չի անում իր դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու համար: Անգամ ապրիլյան պատերազմից 3 տարի անց մենք չկարողացանք իրավական պահանջներ ձեւակերպել եւ ներկայացնել Ադրբեջանին», - ասաց իրավապաշտպանը:

Ալավերդյանն ընդգծեց, որ հայ իրականությունում այսօր ղարաբաղյան հարցի վերաբերյալ  կա երկու տարբեր դիրքորոշում, որոնց իրագործումը կարող է ստատուս քվոյի կտրուկ փոփոխությանը եւ տարածաշրջանում լարվածության աճին հանգեցնել:

«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրրքորոշումը ենթադրում էր տարածքների հանձնում, ապա «Սասնա ծռեր» կուսակցության դիրքորոշումը ներկայացնում է Ղարաբաղի միավորումը Հայաստանին:

Երկու մոտեցումները նշանակում են տարածաշրջանում ստատուս քվոյի կտրուկ փոփոխություն, ինչը կարող է հղի լինել հակամարտության սրմամբ: Մնացած քաղաքական ուժերը փաստացի արտահայտում են ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը», - բացատրեց նա:

Իրավապաշտպանը համոզված է, որ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի ներկայիս հանգիստ իրավիճակը, ինչպես նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ հաղորդակցության հաստատման մասին լուրերը միջազգային հանրության համար «լավ դեկորացիա» են ծառայում:

«Այս գործողություններով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ իբրեւ թե պատրաստ է փոխզիջումների: Այս զիջումները մեծ մասամբ կապված են Հայաստանում օրինական իշխանության ձեւավորման հետ», - ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը արձանագրեց, որ Ադրբեջանի նախագահի նման մոտեցումները հիմնականում համընկնում են Արեւմուտքում, մասնավորապես, ԱՄՆ-ում արտահայտված դիրքորոշման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ