News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի նախագահը պատահական չէր այցելել Հայաստան: Դեկտեմբերի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, որքան էլ իշխանությունները հավաստիացնում են, որ խոսքը Բակո Սահակյանի Երեւան կատարած հերթական այցի մասին է, դժվար է հավատալ, հատկապես հաշվի առնելով ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավարության կադրային փոփոխությունները: «Հայաստանում ընտրություններից հետո առաջին անգամ իմ հիշողության մեջ ոչ թե նրա ղեկավարն է Ղարաբաղ  այցելում, այլ Ղարաբաղի նախագահն է այցելում  Երեւան», - ասաց Ալավերդյանը:

Իրավապաշտպանը հավելեց, որ Ղարաբաղի բանակի հրամանատարի պաշտոնից ազատված Լեւոն Մնացականյանը լավ ժառանգություն է թողել, եւ այժմ նոր ղեկավարությունը պետք է գոնե կարողանա պահպանել գերատեսչության կազմակերպման ներկայիս մակարդակը:

Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մասին, որ Ղարաբաղի նախագահը պետք է  «հանդարտեցնի» իր ենթականերին, Ալավերդյանն ասաց, որ  չափազանց բացասաբար է վերաբերվում նման արտահայտություններին եւ դրանք անթույլատրելի է համարում՝ հաշվի առնելով տարածաշրջանի բարդ իրավիճակը, ինչպես նաեւ Ղարաբաղում ժողովրդավարության բարձր մակարդակը:

«Ղարաբաղը, որպես ժողովրդավարական պետություն, կարող է օրինակ ծառայել շատ ճանաչված պետությունների համար, որոնք իրենց  ժողովրդավարական են հռչակել եւ Ստեփանակերտի ներքին գործերին միջամտելը, այն էլ այդ կերպ,  անթույլատրելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ