News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է բողոքի անընդմեջ գործողությունների մասին, որոնք կսկսեն երեքշաբթի օրվանից։ Այս մասին հաղորդում է Sputnik-Грузия-ն։

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը, որի մեջ է նաեւ Միասնական ազգային շարժումը, չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները եւ պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

«Մենք արդեն վաղվանից սկսում ենք բողոքի գործողությունները։ Դրանք չեն դադարի ոչ մի օր։ Հիմա ինձ մի հարցրեք, թե դրանք ինչ գործողություններ են լինելու, մենք այդ մասին մեր կողմնակիցներին կիրազեկենք այսօր երեկոյան։ Վաղը մենք սկսում ենք անընդմեջ բողոքի գործողությունները, որոնք կկրեն խաղաղ բնույթ՝ Վրաստանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխան»,-այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վաշաձեն։

«Ներքին գործերի նախարարությունում խնդիր չեն տեսնում «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր շարժման կողմից հայտարարված բողոքի գործողությունների անցկացման մեջ, եթե դրանք ընթանան օրենքի շրջանակներում»,-հայտարարել է Ներքին գործերի նախարար Նատիա Մեզվրիշվիլին։

«Եթե ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում, ապա ոչ մի խնդիր չկա։ Տարբերություն չկա, թե ով բողոքի գործողություններ կանցկացնի։ Ոստիկանությունը 1 տարվա ընթացքում ապացուցել է, որ մենք հարգում ենք կարծիքի ազատ արտահայտումը»,-հայտարարել է Մեզվրիշվիլին։

«Ուժը միասնության մեջ է» դաշինքն ու ընտրություններում նախագահի թեկնածու Վաշաձեի կողմնակիցները նախօրեին ավտոշարասյունով Թելավի էին ուղեւորվել՝ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության ժամանակ այնտեղ խաղաղ բողոքի գործողություններ անցկացնելու նպատակով։

Սակայն ոստիկանությունը կանգնեցրել է նրանց ավտոշարասյունը Թելավիից 30կմ հեռավորության վրա եւ խնդրել՝ կա՜մ մնացած ճանապարհն անցնել ոտքով, կա՜մ օգտվել այլընտրանքային ճանապարհից, ինչն էլ պատճառ է դարձել բախման։ Ընդդիմադիրները մի քանի անգամ ճեղքել են շարասյունը եւ վնասել ոստիկանական մեքենաները։

Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ «հասարակական կարգը պահպանող անձի կամ իշխանության այլ ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն» հոդվածով, ինչը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչեւ 2 տարի ժամկետով, կամ էլ ազատազրկումով՝ 2-ից 5 տարի ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ