News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոնդին հայտարարել է, որ Հնդկաստանը Մալդիվներին 1,4 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն կհատկացնի։

Հնդկաստանի կառավարության ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել Մալդիվների նորընտիր նախագահ Իբրահիմ Մուհամեդ Սոլիհի հետ զրույցից հետո, ով ընտրությունների տվյալներով առաջ էր անցել իր հիմնական մրցակից Աբդուլա Յամինից։

Նշվում է, որ Սոլիհը պատրաստվում է վերականգնել Հնդկաստանի հետ կապերը։

Գործակալությունը նշում է, որ շինարարական բումի ժամանակ Չինաստանը Մալդիվներում կառուցել էր այդ երկրի մայրաքաղաք Մալեն գլխավոր օդանավակայանի հետ կապող կամուրջ եւ այժմ զբաղված է տարածքում այդ օդանավակայանի, նաեւ շենքերի շինարարությամբ։

Վերջին հանգամանքը մտավախություն էր առաջացրել, թե Մալդիվները հայտնվել է պարտքերի մեջ՝ 1,5-3  մլրդ դոլարի չափով։

Ներկա պահին Մալդիվների նախագահի գրասենյակը զբաղված է պարտքը հաշվելով։

Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է օգնել Մալդիվներին՝ որպես մոտ ընկերոջ եւ հարեւանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ