News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտության աշխարհի ներկայացուցիչները վաղուց էին փորձում պատասխանել այն հարցին,թե եգիպտացիները ինչպես են շարել մեծ բուրգի՝ յուրաքանչյուրը մոտ 2.5 տոննա կշռող 3 միլիոն քարերը։ Նախորդ տեսությունները ենթադրում էին, թե Քեոփս փարավոնի դամբարանը, որը աշխարհի 7 հրաշալիքներից է, կառուցվել է կամ հսկայական ճակատային թեքահարթակի միջոցով, կամ խցանահանի տեսքով արտաքին ճոպանուղու միջոցով քարերը բարձրացնելով։ Ճարտարապետ Ժան –Պիեռ Գուդենը կարծում է, որ բուրգը կարող է ներսից կառուցված լինել կլոր թունելի միջոցով, հաղորդում է actualnews.org-ը՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները:

Ըստ նրա տեսության՝ շինարարները առաջին 40 մետրի համար կառուցել են արտաքին ճոպանուղի, այնուհետեւ ստեղծել են խցանահանի տեսքով արտաքին ճոպանուղին, որպեսզի ավարտին հասցնեն 137 մետր բարձրությամբ կառուցվածքը։

Իր իրավացիությունը ապացուցելու համար հետազոտողը համագործակցել է ֆրանսիական ընկերության հետ, որը Dassault Systems մեքենաների եւ ինքնաթիռների դիզայնի համար կառուցում է 3 D մոդելներ։ 2 տարի տեւած աշխատանքներում ընդգրկվել է 14 ինժեներ։ Բացի այդ, կազմվել է բուրգերը ֆրանսիական պաշտպանության ֆիրմայի տրամադրած ռադարներով եւ ջերմությունը հայտնաբերող խցիկներով ուսումնասիրող մասնագետների միջազգային խումբ։

«Դա հակասում է գոյություն ունեցող հիմնական 2 տեսություններին։ Ես 20 տարի դրանք դասավանդել եմ, բայց հոգուս խորքում գիտեմ, որ սխալ են։ Գուդենի տեսությունը վստահության արժանի է, սակայն այժմ այն ընդամենը տեսությունն է։ Բացառված չէ, որ նա իրավացի է»,-նկատել է Լոնգ-Այլենդ Բոբ Բրիր համալսարանի ավագ գիտական աշխատակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ