News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի պայմանագիրն այս տարի պետք է անպայման թարմացվի, այլապես Հայաստանը կարող է փաստի առաջ կանգնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

 «Այս տարվա դեկտեմբերի 31-ին ավարտվելու է Հայաստան– Ռուսաստան գազի համաձայնագրի գործող այն դրույթը, ըստ որի Ռուսաստանը Հայաստանին է վաճառում  1000 մետր խորանարդ գազը 150 ԱՄՆ դոլարով, ներկայումս նաեւ բանակցություններ է տեղի ունենում այդ համաձայանգրի շուրջ։ Նախարարը նշեց, որ քննարկվում է այդ պայմանագրի պահպանման եւ վերանայման 2 տարբերակները եւ նշեց, որ խնդիր չի տեսնում, որ պայմանագիր չկնքվի այս տարվա ընթացքում եւ այս պայմանագիրը շարունակվի։ Հիշեցնեմ, որ նման բան տեղի ունեցավ 2011 թվականին, երբ որ գազի համաձայնագիրն ավարտեց իր ժամկետը եւ հունվարի 1-ից գործեց Ռուսաստանի կողմից թելադրվող գազի գինը եւ 3 տարի մեր ազգաբնակչությունից գաղտնի պահեցին, այն տեղեկատվությունը, որ մենք ավելի թանկ գնով ենք ձեռք բերում գազի գինը, հետո՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին, մենք պայմանագիր կնքեցինք, որ 270 դոլարով ենք մենք նախորդ 3 տարիների ընթացքում գազը մատակարարել, ինչի արդյունքում կուտակվեց 300 միլիոնի պարտքը։ Այսինքն համաձայանգրի չկնքման հետեւանքով հնարավոր է ձեւավորվի նաեւ պարտք։ Սա հստակ մեր պրակտիկայից բխող եզրակացություն է եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դեկտեմբերին կնքենք նոր պայմանագիր, հակառակ դեպքում ռուսները կարող են իրենց նախատեսած գնով ներմուծում անեն Հայաստան, 2-3 տարի հետո պայմանագիր կնքենք, որ նախորդ շրջանում 180դոլարով ենք ներմուծել եւ պարտք գոյանա»,– ասաց նա։

Պարսյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ կուտակված պարտքի համար Հայաստանը տրամադրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ  բաժնետոմսերի 20 տոկոսը, իսկ այս անգամ տրամադրելու ոչինչ չկա։

«Սա լուրջ խնդիր է, որ պետք է մեր էներգետիկ համակարգը գտնի լուծում։ Հակառակ դեպքում կարող է կուտակվել պարտք, որը հետագայում պետք է վճարել»,– ասաց նա։

Պարսյանի կարծիքով՝ լավ կլինի պահել ներկայիս գազի գինը՝ 150 դոլար, սակայն հաշվի առնելով, որ գործող իշխանությունները խոստացել են գազսի եւ էլեկտրաէներգիայի գինն իջեցնել, հակառակ դեպքում կլինի նաեւ գների աճ էներգակիրների մասով։

«Նման մի խորհրդային մոտեցում կա, որ ցանկացած հարց, որն ուզում են թաղել, ստեղծում են հանձնաժողով, որն, ըստ իրենց պետք է ցույց տար գազի գնի իջեցման ուղիները, հիմա առավելապես խոսվում է գազի գնի պահպանման մասին»,–ասաց Պարսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ