News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի  ձմեռային արձակուրդը։

ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչեւ  2019թ. հունվարի 6-ը ներառյալ:

Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտեւի 2018թ. դեկտեմբերի 24-ից  2019թ.հունվարի 20-ը ներառյալ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի,  հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն  2019թ. հունվարի 8-ից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ