News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները, այդ թվում՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները եւ դրանց խախտումների հետ կապված տուգանքները նման են ռեյդերային զավթումների,  հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հետ հարցազրույցում։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում միակողմանի պատժամիջոցների տեսակետից, ոչ միայն Ռուսաստանի ու Չինաստանի, այն նաեւ ԱՄՆ դաշնակիցների դեմ է, եւ պատժամիջոցների սպառնալիքները շարունակվում են, պատժամիջոցները սահմանվում են միայն այն պատճառով, որ խախտվում է ամերիկյան օրենքը, որն արգելում է առեւտուր անել Իրանի հետ։ Իսկ Ֆրանսիայում եւ Գերմանիայում ոչ մի նման օրենք չկա, որն արգելում է երկրներին առեւտուր անել, սակայն  երբ նրանց ընկերությունները իրենց օրենսդրության եւ միջազգային իրավունքի տեսանկյունից բացարձակ օրինական բիզնեսով են զբաղվում, նրանցից միլիարդներ են արդյունքում պոկում որպես գործարք, որպեսզի նրանք կարողանան աշխատել նաեւ ԱՄՆ–ում»,–ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ