News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Merriam-Webster բառարանը 2018-ի բառ է ընտրել «արդարությունը» (justice), հաղորդում է  Gazeta.ru_ն՝ վկայակոչելով պարբերականի կայքը։

Նշվում է, որ այդ բառի վերաբերյալ որոնողական հարցումները 2017-ի համեմատությամբ  ավելացել են 74 տոկոսով։

«Անցնող տարում մեր բազմաթիվ քննարկումների կենտրոնում արդարության հայեցակարգն էր. ռասայական արդարություն, սոցիալական արդարություն, քրեական արդարադատություն, տնտեսական արդարություն»,-ասվում է  բառարանի մեկնաբանության մեջ։

Բացի այդ, հանրահայտ բառերի տասնյակում ընդգրկվել են «նացիոնալիզմը», «պանսեքսուալիզմը» (pansexual) եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ