ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կազմել է 484.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.12 դրամ (աճել է 1.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 610.72 դրամ (աճել է 0.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 227.21 դրամ, ոսկի՝ 19,251.03 դրամ, պլատին՝ 12,217.44 դրամ: