News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ընդհանրապես Արցախը Հայաստանից բաժանել, ես ճիշտ չեմ համարում, դրա համար այն ինչ տեղի է ունենում Արցախում, այն տեղի է ունենում նաեւ Հայաստանում եւ ասենք մերձկասպյան թուրքերի սահմանամերձ տարածքներում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Նրա խոսքով, հիմա ակտիվ տեղաշարժեր կան թուրքերի մոտ. «Իրենք օգտագործեցին զինադադարի ամրապնդումը եւ մասնակի ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում թե Արցախի հատվածում, թե Նախիջեւան Վայք հատվածում։ Եվ որոշակի փոփոխություններ են անում զորքերի տեղակայման հարցում։ Սահմանապահ զորքերը իրենց,  շատ հետաքրքիր զորքեր են, մերից մի քիչ տարբերվում են։ Որովհետեւ երբ որ նայում ես համացանցում ռոլիկները, սահմանապահ զորքերի զինավարժությունները իրենց, ոչ մի ձեւով չեն տարբերվում համազորայիններից: Թե հրետանու, թե այնտեղ վաշտային ականանետների վարժանքները որ նայեք, կտեսնեք, որ բավականին  նորմալ վարժեցրած զորքեր են։ Հիմա սահմանապահ զորքերը պիտի տեղակայվեն Ղազախի հատվածում։ Դա նշանակում է, որ նրանք մի լիարժեք բրիգադ հանելու են Հայաստանի սահմանից եւ հնարավորություն են ունենալու ավելացնել անհրաժեշտության դեպքում զորքերը Արցախի ուղղության վրա»,-ասաց նա:

Վարդանովը նկատեց, որ եթե մենք մեզ հիմարի պես ենք պահում, դասեր չենք քաղում, թուրքերը այդպես չեն. «2016 թվականին ինչ տեղի ունեցավ։ Նրանք ակտիվ գործողությունների իմիտացիա արեցին, որ մենք սխալվենք գնանք հյուսիս–հարավի ուղղությամբ, ինքը հարվածի կենտրոնական ուղղությամբ։ Այդ ընթացքում մենք ցույց տվեցինք պասիվություն Հայաստանի եւ Ադրբեջանի հարակից տարածքներում։ Եւ նա հասկացավ, որ հիմա էլ, մանավանդ, մեր առաջին դեմքի հայտարարությունը, որ Արցախի հարցը պիտի Արցախը ինքը մասնակցի բանակցություններին, դա ոնց որ ինքը կարմիր գիծ է քաշում թուրքերի այն մտքի մեջ, որ մենք ակտիվ լայնամասշտաբ գործողությունների կդիմենք հայ–ադրբեջանական սահմանի հատվածում, դրա համար ինքը ավելի թույլ սպառազինված, բայց լավ պատրաստված սահմանապահ զորքերին կբերի կկանգնեցնի Տավուշի տարածքում տեղակայված հայկական զորքերի դիմաց։ Եւ իր մոտ ռեզերվ է առաջանում մինիմում եւս մի բրիգադ, որը Ղազախից տեղափոխվելու է, լինելով էլի Շամխորի կորպուսում:

Կկարողանան արդեն ոչ թե 2 կամ 3 ալիք թարմ ուժերով հարձակում անեն Արցախի պաշտպանության բանակի վրա։ Ես համոզված եմ, որ թուրքերը էլի սխալվում են, բայց ոչինչ թող այդպես մտածեն»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ