News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ պատգամավոր Գագիկ Բաղունցի հեղինակած՝ «Մտքի, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Նախագահի աշխատակազմի Կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլ շահագրգիռ անձինք:

Գագիկ Բաղունցի խոսքով՝ լսումների նախօրյակին, հավաքագրելով Արդարադատության նախարարության, Ոստիկանության եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջարկությունները՝ ներկայացրել են նախագծի լրամշակված տարբերակը:

Լսումների մասնակիցներից շատերը ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ օրինագծի ներկայացումը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի հետ կապակցված՝ նպատակահարմար չէ, քանի օր նշված օրենսգիրքը մշակման փուլում է: Հաշվի առնելով նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու գերակայությունը՝ առաջարկվել է այն ուղարկել նաեւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խորհուրդ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ