Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ի երեկոյան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտին են մոտենում ամանորյա տոնական ձեւավորման եւ Հանրապետության հրապարակի տոնածառի տեղադրման աշխատանքները: Հայկ Մարությանը բոլորին հրավիրել է դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, մասնակցելու Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությանը:
Հիշեցնենք, որ նոր տոնածառը արժեցել է 71 մլն դրամ։