News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այն բանից հետո, երբ իր երկիրը մերժեց մասնակցել ՄԱԿ-ի միգրացիոն պակտին, մտադիր է մերժել նաեւ Փախստականների հարցով ՄԱԿ համաձայնագրի ստորագրումը։

«Իմ կարծիքով, մեզ պետք չէ մեր վրա այդ պակտի հետ կապված պարտականություններ վերցնել»,- Pravo թերթին տված հարցազրույցում ասել է Բաբիշը՝ տեղեկացնում է՝ DW-ն։

«Դժգոհ քաղաքացիների ակցիա» շարժման 64-ամյա առաջնորդի կարծիքով՝ միջազգային կազմակերպությունները չպետք է որոշեն միգրացիայի եւ փախստականների հարցերի ոլորտում քաղաքականությունը, դա պետությունների ինքնիշխան իրավունքն է։ Նրա խոսքերով՝ բացի դա, այդ պակտերը պարտադրող իրավունք չունեն, «ուրեմն ինչու ենք ընդհանրապես դրանց մասին խոսում»։

Փախստականների հարցով ՄԱԿ համաձայնագիրը նպատակ ունի օգնել ցածր ՀՆԱ-ով երկրներին, որոնք հատկապես մեծ թվով անօրինական փախստականների են ընդունում։ Մասնավորապես, այն վերաբերում է փախստականների կրթությանը եւ առողջապահությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ