News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդին առևանգելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է չորս անձ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում զենքի սպառնալիքով առեւանգել են ոստիկանության գնդապետի եղբորորոդուն:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ծանոթ անձինք, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն՝ նստեցնելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, տեղափոխել են ինչ-որ առանձնատուն, պահել այնտեղ և մոտ 8 անհայտ անձանց հետ ծեծի ենթարկել:

Ըստ երիտասարդի հաղորդման՝ այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկն ատրճանակով, իսկ մյուսը դանակով սպանության սպառնալիքներ են տվել, հայհոյել, դանակով վնասել աջ ձեռքի դաստակը:

Դեպքի առթիվ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը), որը նույն օրն ստացվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և ընդունվել է վարույթ: 23-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ հատախուզական միջոցառումների    արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից 4-ի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ: Վերջիններս ձերբակալվել են՝ 23-ամյա երիտասարդին առևանգելու կասկածանքով:

Տուժող երիտասարդի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնանշել է այն տեղը, որտեղից իրեն առևանգել են: Կատարվել է առերես հարցաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձանարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ