News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը կհասնի Airbus–ից ձեռք բերված ուղեւորատար ինքնաթիռների մատակարարմանը։ Այս մասին հայտարարել է Iran Air–ի գլխավոր տնօրեն Ֆարզանե Շարաֆբաֆին, փոխանցում  է Tasnim–ը։

Նրա խոսքով՝ Iran Air–ը չի հրաժարվում պայմանագրով Airbus ուղեւորատար ոչ մի ինքնաթիռի գնումից։

Քննադատելով Iran Air–ին սեւ ցուցակում ավելացնելու ԱՄՆ–ի «անարդար» քայլը եւ Իրանի հետ միջազգային համագործակցության խանգարմանը, նա նշել է, որ Իրանը օգտագործել է տարատեսակ մեթոդներ Եվրոպա թռիչքների ապահովման համար, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին։

Նա հավելել է, որ 2015 թվականի միջուկային գործարքի ուժի մեջ մտնելու պահից Իրանը ընդհանուր առմամբ 16 ուղեւորատար ինքնաթիռ է ստացել, այդ թվում 3-ը՝ Airbus–ից եւ 13-ը՝ ֆրանս–իտալական շարժիչներ արտադրող ATR ընկերությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ