News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Մոսկվան ու Երեւանն ավարտում են մի փաստաթղթի նախապատրաստումը, որի համաձայն Հայաստանում բիոլաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականներ չեն լինի։

«Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է: Հենց սա ինքնիշխանության կրճատում է, երբ քեզ չեն թողնում քո անվտանգության կարիքները բավարարելու համար ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ այլ երկրների հետ: Հետաքրքիր է, թե նոր իշխանություններն ի՞նչ են հասկանում ինքնիշխանություն ասելով... Կանխավ ասեմ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները թող լուռ մնան ու չքննադատեն. այս ամենի հիմքն էլ իրենք են դրել 2012թ. ՀԱՊԿ կանոնադրության արձանագրություն ստորագրելով ու ԱԺ-ում բոլորով միասին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ) վավերացնելով, որի համաձայն առանց ՀԱՊԿ համաձայնության Հայաստանն իրավունք չունի հյուրընկալել օտարերկրյա ռազմական ենթակառուցվածք»,– գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Ավելի ուշ քաղաքագետն այս թեմայով ևս մեկ գրառում է արել. «Ենթադրենք Լավրովի ասածը բիոլաբորատորիաների մասին է: Ենթադրենք համաձայնում ենք, որ հանուն իրենց «հանգստության» պայմանագրում գրում ենք, որ ամեն բիոլաբորատորիայում նստում է մի ծոծ Սվետա, որը հաստիքով խաբար է տալիս, թե ով մտավ այնտեղ, դուրս եկավ, կամ տարին մեկ կամ երկու անգամ ինսպեկցիա է գալիս ստուգի, թե օտարեկրյա զինվորական այդ շենք մտել է, թե չի մտել.... Հանուն ինչի՞: Մեր դաշնակիցը նույն ձևով ստուգելո՞ւ է, թե Ադրբեջանում ու Նախիջևանում թուրք զինվորականներ մտնում են այդ երկրի օբյեկտներ, թե ոչ... Եթե մենք, ինչպես Լավրովն է ասում, թափանցիկ ենք աշխատում ու «երաշիք ենք տալիս, որ իրենց համար ռսկեր չեն ստեղծվի», իրենք պարտավորվո՞ւմ են մեզ համար ռիսկեր չստեղծել, օրինակ, Ադրբեջանին զենք չվաճառել, որը մեզ համա՞ր է ռիսկեր ստեղծում։ Ո՞վ է այս հարցերը երկկողմ օրակարգում դնում կամ դնելու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ