News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոլումբիական զինված ուժերի զինծառայողները ավազակների ձեռքից փրկել են համաշխարհային գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի զարմուհուն։ Նրանք աղջկան առեւանգել էին օգոստոսի վերջին եւ նրան ազատելու համար 5 մլն դոլար էին պահանջում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Իվան Դուկեն՝տեղեկացնում է Reuters-ը։

34-ամյա Մելիսա Մարտինես Գարսիային առեւանգել էին երկրի հյուսիսում գտնվող Սանտա Մարտա քաղաքից ոչ հեռու։ Նա Նոբելյան մրցանակակիր գրողի եղբոր՝ Խայմե Գարսիա Մարկեսի թոռնուհին է։

Դուկեն ասել է, որ զինված ուժերի համակարգված գործողության շնորհիվ Մելիսա Մարտինես Գարսիան փրկվել է։ «Դա լրտեսական եւ ռազմավարական անթերի գործողություն էր, որ իրականացվում էր մի քանի ամիս»,- ասել է նա։

Գործողության հետեւանքով 15 մարդ է ձերբակալվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ