News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդին՝ խուլիգանություն կատարելու եւ կողոպուտի համար մեղադրվող Սերժ Վարդանյանը, պնդում է, որ մեկ տարի առաջ իրեն կալանավորել էին եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի պատճառով։

Վարդանյանը, որը վերջերս է գրավի դիմաց կալանքից ազատվել,  NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ շուրջ մեկ տարի իրեն «անիմաստ պահել են կալանքի տակ»։

«Բոլորի մոտ այն տպավորությունն է, որ իմ կալանքը կապված է եղել  միայն եղբորս դեպքի հետ, տարել են ինձ, մի տարի հավայի պահել են, ինչի՞ համար, ես էլ չիմացա»,–ասաց նա։

Խոսելով եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործի մասին, Սերժ Վարդանյանն ասաց, որ եթե ապացուցվի եղբոր մեղավորությունը, նա պատրաստ է դրա համար պատիժ կրել։

«Արդարությունը կպարզվի, արդարություն հաստատ կա, կտեսնենք՝ ինչ կլինի,  եթե կապացուցվի իրա մեղքը, ինքն իրա մեղքի համար պատասխան կտա»,–ասաց նա։

Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու են ինքն ու եղբայրը մշտապես հայտնվում  քրեական պատմությունների կենտրոնում։

Նշենք, որ Վարդանյանի վերաբերյալ ներկայումս երկու քրեական գործ է քննվում դատարանում։

Մեկը վերաբերվում է «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում 2017թ.  տեղի ունեցած խուլիգանության եւ կողոպուտի դեպքերին, իսկ մյուսը՝ 2014թ. իրանահայ Շանթ Մագարյանի նկատմամբ  բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքին։

Վարդանյանը կալանավորվել էր 2017թ. տեղի ունեցած խուլիգանության գործով, եւ դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել հենց այս գործով։

Համաձայն մեղադրական եզրակացության ՝  Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր․ Քոչար փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։

Բացի այդ Սերժ Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել իրենց  դիտողություն արած մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել նրա նկատմամբ։

Նշենք, որ ներկայումս կալանքի տակ է նաեւ Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեեւեկության կանոնները խախտելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ: Այս գործն էլ է ներկայումս քննվում դատարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ