News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սակկարա քաղաքում պեղումների ժամանակ հնագետներին հաջողվել է հայտնաբերել Նեֆերիրկարա Կակաի փարավոնի կառավարման ժամանակների դամբարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երկրի հնությունների նախարարությունը։ Հին եգիպտական քուրմ Ուախտիի դամբարանում հայտնաբերվել են որմնանկարներ եւ ավելի քան հիսուն արձանիկներ՝ տեղեյացնում է N+1-ը։

Դամբարանի ներսում գիտնականները 18 ժայռափոր խորշ են գտել, որոնք զարդարված են հանգուցյալին ու նրա ընտանիքի անդամներին պատկերող 24 արձանիկներով։ Բացի դրանից, դամբարանի ստորին մասում հայտնաբերվել է եւս 26 խորշ, որոնցում անհայտ մարդկանց արձանիկներ են։

Դամբարանի պատերին գտնված նկարազարդումների մեջ կա հանգուցյալի կնոջ ու մոր անունները։ Հնագետները բազմաթիվ նկարներ են նկատել, որոնք պատկերում են հանգուցյալին ընտանիքի հետ, գինու պատրաստման տեսարաններ, երաժշտական ներկայացումներ, որսորդություն եւ այլն։

Ընդհանուր առմամբ, դամբարանը ուղղանկյուն տարածք է 30 քառ․ մետր մակերեսով եւ վերջում նկուղային հատվածով։ Դամբարանը ներառում է հինգ գերեզմանահորեր: Հնագետներին դեռ հայտնի չէ դրանց պարունակությունը, նրանք նախատեսում են շարունակել պեղումները։ Բացի այդ, գերեզմանոցում հանգուցյալի եւ նրա մոր համար երկու կեղծ դռներ են գտել, որոնք խորհրդանշական կերպով կապել են մեռյալների աշխարհը ողջերի աշխարհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ