News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի դեմ ՌԴ ցամաքային ագրեսիայի դեպքում Ռուսաստանին «աղետ» է սպասում։ Այս մասին Դոնեցկ-Լուգանսկի տարածաշրջան այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։

«Մենք գտնվում ենք ռազմական դրության իրավիճակում՝ սպասելով Ռուսաստանի կողմից ագրեսիվ գործողությունների շարունակությանը։ Մեզ համար շատ կարեւոր է պատրաստ լինել ցանկացած ագրեսիվ գործողության, որ կարող է լինել հակառակորդի կողմից։ Եթե հակառակորդը ցամաքային ագրեսիա իրականացնի Ուկրաինայի դեմ, ռազմական դրությունը կշարունակվի, մենք կմոբիլիզացնենք բոլոր ուժերը։ Ուկրաինայի համար դա շատ դժվար մարտահրավեր կլինի, սակայն պուտինյան Ռուսաստանի համար դա աղետ կլինի։ Մենք ողջ ծավալով պատրաստ ենք դրան»,- ասել է Ավակովը։

Միեւնույն ժամանակ, Ավակովը հույս է հայտնել, որ ցամաքային հարձակում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից չի լինի․ «Ես հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, մինչեւ նոր տարի ռազմական դրությունը կվերջանա, եւ դիվանագետների ջանքերով կվերադարձնենք գրավված տարածքները»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ