News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չունի անհրաժեշտ պաշտպանություն Ռուսաստանի եւ Չինաստանի նոր սերնդի հիպերձայնային զենքից, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով երկրի Հաշվիչ պալատի նոր զեկուցումը:

Գերատեսչությունից նշում են, որ Մոսկվան ու Պեկինը կենտրոնացել են նոր սպառազինության վրա, որովհետեւ դրա արագությունը, բարձրությունը եւ մանեւրայնությունը կարող են վնասել հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեծամասնությունը: Դրանից բացի, հիպերձայնային տեխնոլոգիաները կարելի է օգտագործել հեռահար սովորական եւ միջուկային հրթիռների արդիականացման համար, հավելվում է զեկույցում:

«Ոչ մի հակամիջոց գոյություն չունի»,- եզրակացնում է Հաշվիչ պալատը:

Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Վաշինգթոնը պատրաստվում է արագացնել հիպերձայնային զենքի ստեղծումը: Այդ որոշումը հաջորդել էր Չինաստանում օգոստոսին գերձայնային օդանավի հաջող փորձարկումներին, ինչպես նաեւ մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անցկացրած նոր զենքի, այդ թվում՝ հիպերձայնային հրթիռի շնորհանդեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ