News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պարբերական եւ տարածված խախտումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթում նշված է, որ ԳՎ-ն «դատապարտում է Հյուսիսային Կորեայում երկար ժամանակահատվածում իրականացվող եւ շարունակվող մարդու իրավունքների պարբերական, լայնորեն տարածված ու կոպիտ խախտումները»:

Դրանից բացի, Գլխավոր վեհաժողովը «մտահոգություն է հայտնում մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի տեսակների մասին ստացվող հաղորդագրությունների, «քաղբանտարկյալների համար ճամբարների ճյուղավորված համակարգի գոյության» առիթով:

Փաստաթղթի համաձայն՝ ԳՎ-ն դատապարտում է Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողին մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի հարցով հրավերք ուղարկելու կամ նրա հետ եւ ՄԱԿ այլ հատուկ ընթացակարգերով համագործակցելու Հյուսիսային Կորեայի կառավարության ցանկություն չունենալը, ինչպես նաեւ երկրում մարդու իրավունքների ոլորտում ծանր իրավիճակն ընդունել չցանկանալը:

Գլխավոր վեհաժողովը «Հյուսիսային Կորեայի կառավարությանը համառորեն կոչ է անում լիարժեք հարգել մարդու բոլոր իրավունքները եւ հիմնարար ազատությունները ու դրա հետ կապված անմիջապես դադարեցնել մարդու իրավունքների նշված պարբերական, լայնորեն տարածված եւ լուրջ խախտումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
Ամենաշատ