News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված հաղորդումներից 18-ը Երեւանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում եւ 24-ը՝ ԶՔԳՎ-ում:

Առերեւույթ ընտրախախտում պարունակող նյութերից 75-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ կեղծ դրոշմանշաններ հանձնելուն կամ իրացնելունուն:

Թվով 32 նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի եւ հանցադեպի բացակայության հիմքով:

Ներկա պահին ընտրությունների օրվա ընթացքում ստացված հաղորդումներից 54-ի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ.( Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մաս):

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրվան նախորդող ժամանակահատվածում ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ Քննչական կոմիտեում ստացվել էր 6 հաղորդում, որոնցից երկուսով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մասնավորապես՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհին Լոռու մարզային քննչական բաժնում բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 3-ին իրենց տան բակ են գնացել երիտասարդ աղջիկ ու տղա եւ իրեն առաջարկել են ընտրակաշառք՝ սննդամթերքի տեսքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նախաքննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:

Քրեական գործերից մյուսն էլ հարուցվել էր Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ. ( Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ