News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2018թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը  կազմել  է  2 մլն 972 հազար 7 մարդ, ինչը նշանակում է՝ 13 հազար 4 մարդով պակաս, քան 2017թ. տարեսկզբին։ Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունը։

Վիճակագրության համաձայն, 2018թ.-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.8%, իսկ գյուղականը՝ 36.2%:

Նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակ¬չության կառուցվածքում 47.4%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.6%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը կազմել է  36.5  տարի, տղամարդկանց համար` 34.5,  իսկ կանանց համար` 38.2 տարի:

Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 եւ բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2018թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 11.6%:

Հունվարի 1–ի դրությամբ մշտական բնակչության 36.2 տոկոսը կենտրոնացված է եղել Երեւան քաղաքում, իսկ  Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերից յու¬րաքանչյուրում բնակվել է հանրապետության բնակչության 8.5%-8.9%, Լոռու, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում, համապատասխանաբար` 7.3%-7.9%, Արագածոտնի, Սյունիքի եւ Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4.2%-4.7%,  իսկ  1.7%՝ Վայոց ձորի մարզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ