Ուսուրիյսկի մաքսային ծառայության մամուլի բաժնից հաղորդել են Չինաստանի քաղաքացու մասին, որը փորձել է ապօրինի կերպով ճապոնական սյուրիկեններ հայրենիք տանել, հաղորդում է МК.RU-ն:
Զենքի երեք միավորները առանձին պատյանի մեջ են փաթեթավորվել, որը հայտնաբերվել է ավտոբուսում՝ գործիքների արկղում:
Ձերբակալվածի խոսքով՝ սյուրիկենները նա գնել էր իր համար, բայց չէր հայտարարագրել: Այժմ նրան տուգանք է սպառնում: