News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմաբազայի ներկայացուցիչների և սահմանապահների հետ հանդիպումների ժամանակ մշտապես հորդորում ենք զինծառայողների կարգապահության հարցում լինել խիստ, հնարավոր ամեն ինչ անել նման դեպքերը բացառելու, քաղաքում հանգիստ մթնոլորտ ապահովելու համար: Այս մասին NEWS.am–ին ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2–ին գյումրեցի 57–ամյա կնոջ սպանությանը, որի մեջ մեղադրվում է ռազմաբազայի 23–ամյա զինծառայող Ա.Ռ.–ն։

«Դատապարտում եմ նման դեպքերը: Եվս մեկ անգամ իմ ցավակցություններն եմ հայտնում այդ կնոջ ընտանիքի անդամներին: Նա մեր քաղաքի բնակիչն էր, մեր աշխատակիցը, որի հետ տեղի ունեցավ այդ սարսափելի, զարհուրելի դեպքը: Քաղաքապետարանն ամեն հարցում օգնեց, աջակցեց այս ընտանիքին»,– ասաց նա։

Այլ մեկնաբանություն քաղաքապետը հրաժարվեց անել՝ նշելով, որ գործը նախաքննության փուլում է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետեւանքով մահացել էր 57–ամյա մի կին։ Վերջինը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից էր, ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություներով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի:

Կնոջը ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է ռազմաբազայի մի զինծառայող։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ռուս զինծառայողը կալանավորվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ