News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում, գլոբալ առումով, դատական իշխանությունը գտնվում է ծայրահեղ հոգեվարքի մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, եթե մինչեւ իշխանափոխությունը որոշ դատական գործերով այն կենտրոնացված ղեկավարվում էր մեկ կետից, իշխանափոխությունից հետո, որի մասին փաստել էր նաեւ երկրի վարչապետը, ղեկավարվում է որոշ լիազոր մարմինների կողմից, որն ավելի վատ ու վտանգավոր է դառնում:

«Որովհետեւ վարույթն իրականացնող մարմինը իր քննության շահերից ելնելով փորձելու է ամեն ինչ անել, որ անձը մնա կալանքի տակ, որ կախման մեջ մնա վարույթն իրականացնող մարմնից, որ խոստովանի չարածը, որտեղ խոսք չի կարող գնալ օբյեկտիվ քննության մասին: Ավելին, ավելի ծանրաբեռնված լինելով, դատարանները ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերով, լավագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող արդարադատություն իրականացնել, առանց որի խոսք չի կարող լինել հզոր ու արժանապատիվ երկիր ունենալու մասին:

Բանը հասել է նրան, որ ծրար ու նամականիշ չլինելու պատճառով դատական փոստային առաքման փաստաթղթերը ուշ են հասնում հասցեատերերին կամ չեն հասնում: Քաղաքացիական ու վարչական գործերով վճիռներ են կայացվում տարիներ անց, որտեղ քաղաքացու խախտված իրավունքը վերականգնելը դառնում է անիմաստ»,-ասաց պաշտպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ