News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանի պես չքավոր երկրի համար ավելորդ շռայլություն եմ տեսնում ունենալ եռաստիճան դատական համակարգ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

«Սկզբի համար միգուցե առաջին ատյանի դատարանների համար արժեր ավելացնել գոնե օգնականի եւս մեկ հաստիք: Կարեւորում եմ դատական համակարգում արմատական ռեֆորմատիկ, թիրախային փոփոխությունների անհրաժեշտությունը»,-հայտարարեց  նա:

Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ ժամանակն է երկրում մշակույթ ձեւավորելու ոչ միայն հանդուրժողականության, այլեւ առողջ քննադատության. «Իրավապաշտպանները, լրագրողները երբ քննադատության թիրախ են դարձնում պետական այս կամ այն ոլորտը, ոչ թե պետության կողմից պետք է թիրախավորեն  այս կամ այն անձին եւ օտարեն իրենցից, այլ պետք է օբյեկտիվ գնահատական տան այդ քննադատություններից հետեւություն անեն, անհրաժեշտության դեպքում՝ սովորեն, իսկ սովորելու շատ բան կա տարիների փորձ ունեցող»,-ընդգծեց Բաղդասարյանը:

«Հայաստանն աշխարհում նմանը չունեցող իշխանափոխություն իրականացրեց՝ շարժելով շատ գերտերությունների զարմանքը եւ շատերի նախանձը: Հայաստանում ձեւավորվել է ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն, որի դրած խաղի կանոնները պարտադիր պետք է լինեն իր քաղաքացու համար, բայց այդ խաղի կանոնները չպետք է լինեն ընտրովի: Հակառակ պարագայում գործելու է դիմադրության իրավունքը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ