News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աֆրիկայի հարցով Ռուսաստանի եւ Չինաստանի վերաբերյալ ԱՄՆ պահանջները, որոնք նշված են Սպիտակ տան նոր ռազմավարությունում, կարելի է նույն հաջողությամբ հասցեագրել նույն Վաշինգթոնին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ-ի Աֆրիկայի հարցով բաժնի տնօրեն Անդրեյ Կեմարսկին:

Ավելի վաղ  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Չինաստանը եւ ՌԴ-ն, լինելով Աֆրիկայում ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցները,  անբարեխիղճ մրցակցության մեթոդներ են օգտագործում եւ մայրցամաքի ժողովուրդների շահերի դեմ են գործում:

Նա նշել է, որ Չինաստանը կաշառք է օգտագործում, OPEC-ի համաձայնագրերը եւ պարտքերի ռազմավարական օգտագործումը՝ Աֆրիկյան երկրներին Պեկինի ցանկությունների ու պահանջների համար պատանդ պահելու նպատակով: ԱՄՆ նախագահի խորհրդականը նմանատիպ բողոքներ է ներկայացրել նաեւ Ռուսաստանին:

«Կասեմ միայն, որ այն պահանջները, որոնք ամերիկացիները ներկայացղնում են մեզ եւ Չինաստանին, կարելի է նույն հաջողությամբ հասցեագրել ԱՄՆ-ին», - ասել է Կեմարսկին:

 «Պատահական չէ, որ ԱՄՆ-ի աֆրիկյան ռազմավարությունում Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ պայքարի վրա շեշտը խորը հիասթափություն է առաջացրել ամերիկյան փորձագիտական համայնքում, որը նշում է Վաշինգտոնի հետաքրքրության ցածր մակարդակը, օրինակ, մարդասիրական հարցերում եւ սոցիալական եւ տնտեսական նախագծերում:

Նշվում է, որ ի հեճուկս հայտարարված նպատակներին՝ նման մոտեցումը միայն կնպաստի Աֆրիկայում  ռուսական եւ չինական ազդեցության ուժեղացմանը: Կարծում եմ, որ այս եզրակացության հետ կարելի է համաձայնել», - հավելել է նա:

Նրա խոսքով, Ռուսաստանի խնդիրը աֆրիկյան պետությունների հետ համագործակցային եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն է՝ առանց երրորդ երկրներին ուշադրություն դարձնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ