News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն խոշորացույցով զննել է այդ տարածքները, որոնց սեփականության վկայականները գտնվել են, որպեսզի տեսնի՝ հանցակազմ կա, թե չկա. արդյունքում քրեական հետապնդում չիրականացրեց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

«Դրանից հետո ՀՔԾ-ն դա ուղարկեց, որ քաղաքացիաիրավական հարթության վրա պետական լիազոր մարմինները կամ ՏԻՄ մարմինները այն վիճարկեն: Այսինքն, քրեական հարթության հետ բացարձակ աղերս չկա:

Իմ կարծիքով, ՀՔԾ-ն չուներ այդ իրավասությունը՝ ցուցում տալու պետական լիազոր մարմիններին, որպեսզի նրանք վարչական կամ քաղաքացիական դատավարության կարգով գործառույթներ իրականացնեն: Այդ 20-30 տարածքների հետ կապված քրեական գործ չկա, չի հարուցվել»,-հայտարարեց պաշտպանը:

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի հայտարարությանը, թե այդ անշարժ գույքերը ձեռք են բերվել կեղծ մրցույթների արդյունքներով, Լեւոն Բաղդասարյանն ասաց. «Եթե կեղծ մրցույթների արդյունքում լիներ, վարույթն իրականացնող մարմինը վաղուց կշտապեր քրեական գործ հարուցել, մի հատ էլ հանրությանը տեղեկացնել, կանխակալ վերաբերմունք հայտնել, որ հանցակազմ կա:

Ես փաստում եմ, որ օրինական ճանապարհով են ձեռք բերվել դրանք, բայց եթե քաղիրավական հարթության վրա լիազոր մարմինը կգտնի, որ գործարքը պետք է անվավեր ճանաչվի, որը պետք է լինի դատական կարգով, մենք պատրաստ կլինենք վիճարկել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ