Երեքշաբթի գիշերը Հորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելցի զինվորականները կալանավորել են հետախուզվող 24 պաղեստինցու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը մասնակցության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
«Գիշերվա ընթացքում զինծառայողները սահմանապահ ոստիկանության եւ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ, հակահետախուզություն) աջակցությամբ Արեւմտյան ափին կալանավորել են հետախուզվող 24 պաղեստինցու, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեությանը, զանգվածային ահաբեկությանը եւ անկարգություններին մասնակցության մեջ՝ ուղղված իսրայելցի քաղաքացիական անձանց եւ զինվորների դեմ»,- նշված է զինվորականների տարածած հաղորդագրության մեջ:
Կալանավորվածներին փոխանցել են ՇԱԲԱԿ-ին հարցաքննելու համար, հավելել են մամուլի ծառայությունից:
2015-ի աշնանից պաղեստինցիների հարյուրավոր հարձակումների ընթացքում Արեւմտյան ափին եւ Իսրայելում սպանվել են 50-ից ավելի իսրայելցիներ եւ մի քանի արտասահմանցիներ: