News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռուս զինվորականի կողմից Գյումրիում սպանված հայ կնոջ գործը քննության եւ ռազմաբազայի միջեւ փոխգործակցության հարց է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  

Դիվանագետը շեշտել է, որ իր տվյալներով՝ փոխգործակցությունը բավականին սերտ է. «Այն իրականացվում է հայկական օրենսդրության հիման վրա եւ իրավապայմանագրային այն փաստաթղթերի վրա, որոնցով կարգավորվում է ՀՀ տարածքում բազայի գործունեությունը»։

Կոպիրկինն ընդգծել է, որ այդ հարցը չի կարելի քաղաքականացնել։ Նա հանցագործությունը բնութագրել է որպես սարսափելի՝ եւս մեկ անգամ ցավակցություն հայտնելով սպանված գյումրեցի կնոջ հարազատներին ու մտերիմներին, ապա համոզմունք հայտնել, որ մեղավորը պետք է իր արժանի պատիժը ստանա։

Սակայն Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս գործը չի կարելի քաղաքականացնել, քանի որ դա ոչ մի կերպ չի նպաստի հետաքննության արդյունավետությանն ու օբյեկտիվությանը. «Եկեք նրանց չխանգարենք»։

Երբ դա տեղի ունեցավ, քննությունը չուներ նախնական վարկած։ Հիշեք շրջանի դատախազության հայտարարությունը, որն ասում էր՝ «ի՞նչ կապ ունի այստեղ 102-րդ ռազմաբազան»։ Բայց հենց այդ օրերին  որոշակի ԶԼՄ–ներում հստակ ուղղորդվածությամբ միանշանակ այն միտքն էր հնչում, թե հետքերը 102-րդ ռազմաբազա են տանում։ Եվ դա արվում էր մինչեւ այն պահը, երբ քննությունը կանգ առավ ինչ–որ վարկածի վրա»,–նշել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կալանավորվել է 102-րս ռազմաբազայի զինծառայողը, որը մեղադրվում է գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ