News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունեց նախարար Գեորգի Գախարիան:

Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդեց Հայաստանի ոստիկանության եւ Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:

Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան կարեւորեց Հայաստանի պատվիրակության այցը` ընդգծելով, որ մեծ պատիվ է հայ գործընկերների հետ համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ` հանուն երկու երկրների ապահովության ու քաղաքացիների անվտանգության:

Գեորգի Գախարիան հավաստեց, որ վրացական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը լինի առավել արդյունավետ եւ կրկին հաստատեց փոխգործակցության հետագա խորացման ու ընդլայնման պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` կարեւորեց հատկապես վերջին տարիների սերտ համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների արդյունքները: Հանցավորությունը չունի ազգություն ու սահմաններ, ընդգծեց Հայաստանի ոստիկանության պետը, եւ մեր իրավապահ կառույցների գործընկերության վաղեմի ու հարուստ փորձը վկայում է, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր համարժեք հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին` արդարացնելով այն ակնկալիքները, որ իրավապահներից ունի հասարակությունը:

Հայաստանի եւ Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ