News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սերգեյ Լավրովի հայտարարությունը բազմաթիվ լրատվամիջոցներ խեղաթյուրված ձեւով էին ներկայացրել: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝  ՌԴ արտգործնախարարը խոսել է լաբորատորիաների մասին, սակայն լրատվամիջոցներւմ տեղեկատվությունն այնպես է ներկայացվել, կարծես խոսքը ենթադրյալ ռազմական բազայի մասին է:

«Խոսքը լաբորատորիաների մասին էր, իսկ լրատվամիջոցներում հրապարակումները այնպիսի տպավորություն էին ստեղծում, որ խոսքն օտարերկրյա զորքերի մասին է եւ ռուսկան կողմն անհանգստացած է Հայաստանում դրանց տեղակայման հեռանկարով: Մենք պետք է սովորենք տեղեկատվության սեփական աղբյուրներով առաջնորդվենք եւ դա բոլոր հացերին է վերաբերում», - ասաց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ հայ հասարակությունը շատ հեշտ է ապատեղկատվությունն ընդունում:

«Շատ բան է խոսվում ղարաբաղյան հարցի փոփոխությունների մասին, Ալիեւի հռետորաբանությունը մեղմացել է, սահմանապահների տեղակայման մասին խոսակցություններ են գնում: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ տեղեկատվությունը դրսից է գալիս: Մենք պետք է մեր տվյալներով առաջնորդվենք: Օրինակ՝ պետք է հաշվի առնել այն, թե ինչպես  է փոխվել Ադրբեջանի ռազմական բյուջեն, ինչ բանակցություններ են ընթանում այս կամ այն տեսակի զենքի գնման համար, շարունակվող զանգվածային զորավարժությունները, արդյոք նրանք ընդհանրապես հրաժարվել են ռազմական հռետորաբանությունից», - ասաց նա:

Թեւան Պողոսյանը կարծում է, որ հնարավոր է օգտագործել Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձեւը, ըստ որի, անհրաժեշտ է պարզել, թե ինչ զիջումների է պատրաստ Բաքուն, ապա խոսել այն մասին, թե ինչ զիջումների ենք պատրաստ մենք:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Մոսկվան եւ Երեւանը ավարտում են փաստաթղթի պատրաստումը, որը երաշխավորում է Հայաստանի տարածքում օտարերկրյա ռազմական բիոլաբորատորիաների բացակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ