News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 23-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին 37-ամյա տաքսու վարորդից հաղորդում էր ստացվել, որ «Մալաթիա» տոնավաճառից ուղեւոր է վերցրել ու տարել Մասիս քաղաքի մոտակայք, որտեղ ուղեւորը իրենից 5000 դրամ է վերցրել, հետո քաշքշել են իրար, ուղեւորը սպառնացել է, որ դանակով կխփի իրեն, ապա դիմել է փախուստի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տուժողը իրեն պատկանող «Օպել» մակնիշի վտոմեքենայով նշված տոնավաճառի դիմացից անծանոթ երիտասարդի տեղափոխել է Այնթապ գյուղ, որտեղ սուպերմարկետի մոտ, մորը դեղ գնելու պատրվակով, ուղեւորը վարորդից խնդրել է 5000 դրամ՝ ասելով, որ վարձավճարի հետ կվերադարձնի, սակայն հասնելով Այնթապ գյուղում իր նշված վայր՝ հրաժարվել է վերադարձնել գումարը եւ վարձավճարը, վիճաբանել է վարորդի հետ եւ սպառնացել, որ կվնասի նրան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 17-ին պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված Զավեն Մ.-ն, որը ներկայացել է Մասիսի քննչական բաժին եւ տվել ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ